News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳ նախարարությունը Ռուսաստանում նոր դեսպան է նշանակել, հայտնում է Անատոլիական գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին:

2016 թվականից ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնը զբաղեցնող Հուսեյին Դիրիոզովին կփոխարինի Թուրքիայի ԱԳՆ հյուպատոսական ծառայության ղեկավար Մեհմեթ Սամսարը: Hurriyet պարբերականի տեղեկություններով՝ Սամսարը նախկինում աշխատել է նաեւ Ուկրաինայում Թուրքիայի դեսպան:

Դրանից բացի, երկրի նոր դեսպաններ են նշանակվել նաեւ Իսպանիայում, Բրազիլիայում, Ավստրիայում, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդում ու ԵՄ-ում մշտական ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ