News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Հիշեցնենք, որ նախօրեին նախկին նախագահը հայտարարել էր, որ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների միջեւ հեռախոսազրույցի սկանդալային ձայնագրությունը վկայում է, որ նպատակը  նրան կալանավորելն էր:

Այսօր վարչապետը այցելել էր ՀՀ պաշտպանության նախարարություն եւ «Շանթ 2018» զորավարժությունների շրջանակներում կարճ ճեպազրույց անցկացրել, որից հետո լրագրողները փորձել էին հարց ուղղել Փաշինյանին: Չնայած պատասխանելու խնդրանքին, վարչապետը հեռացավ դահլիճից՝ ընթացքում լրագրողներին ասելով, որ Փարիզ է մեկնում, ուշանում է:

Չնայած դրան, լրագրողները, զինված տեսախցիկներով եւ շտատիվներով, վազեցին Փաշինյանի հետեւից: Բառացիորեն վազքի ընթացքում Փաշինյանը հայտարարեց, որ իր նպատակն է «փակել» բոլորին, ովքեր կատարել են Մարտի 1-ի հանցագործությունը:

Օլիգարխների թիկնապահների հետ կապված գործողությունների վերաբերյալ Փաշինյանն ասաց, որ գործողություններ կատարվել են, եւ դրա մասին արդեն հաղորդվել է: Մնացած միջոցառումների մասին կհաղորդվի ըստ անհրաժեշտության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ