News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 13-ին աշխատանքային այցով Ժնեւ ժամանած ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարը հաջողություն մաղթեց գերագույն հանձնակատարին եւ հույս հայտնեց, որ վերջինս իր պաշտոնավարման ընթացքում նշանակալի ներդրում կունենա մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի առաջմղման հարցում:

Կողմերը բարձր գնահատեցին Հայաստանի եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի միջեւ առկա սերտ համագործակցությունը՝ ընդգծելով այն առավել ընդլայնելու երկկողմ պատրաստակամությունը: Երկուստեք կարեւորվեց Հայաստանի կողմից Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում միջանկյալ կամավոր երկրորդ զեկույցի ներկայացումը:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը՝ նախարար Մնացականյանը նշեց, որ ժողովրդի օժտած մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ուղղված են մեր երկրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ամրապնդմանը, օրենքի առջեւ հավասարության, անկողմնակալ եւ արդյունավետ արդարադատության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին:

Միշել Բաչելետը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական գործընթացները գտնվել են Գրասենյակի ուշադրության կենտրոնում եւ գոհունակություն հայտնեց դրանց խաղաղ բնույթի կապակցությամբ: Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում:

Զրուցակիցներն անդրադարձան ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին՝ բարձր գնահատելով այդ գործընթացում Հայաստանի ունեցած զգալի ներդրումը:

Անդրադառնալով կանանց իրավունքների պաշտպանության հարցերին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ ավարտին են հասցվել ՄԱԿ ԱԽ 1325 բանաձեւի հիման վրա ազգային զեկույցի մշակման աշխատանքները:

Նախարար Մնացականյանը գերագույն հանձնակատար Բաչելետին ներկայացրեց դեկտեմբերի 9-ին Երեւանում կազմակերպվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 3-րդ գլոբալ ֆորումի նախապատրաստական աշխատանքները՝ նշելով, որ Հայաստանը հետեւողական ջանքեր է գործադրելու այս ֆորումը ցեղասպանության կանխարգելման եւս մեկ հարթակի վերածելու ուղղությամբ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց բացառապես խաղաղ կարգավորման Հայաստանի հանձնառությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Նա շեշտեց, որ Արցախը միացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերին, վավերացրել եւ իրականացնում է դրանք: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ մարդու իրավունքները համընդհանուր են, եւ դրանց պաշտպանության շուրջ համագործակցությունն էլ պետք է համընդհանուր լինի՝ առանց որեւէ բացառության, հատկապես նրանց համար, ովքեր հետեւողականորեն ապացուցել են դրանց իրենց հավատարմությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ