News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կենտրոնական բանկը որոշել է զգալիորեն խստացնել քաղաքականությունը գնային կայունության ապահովման համար եւ բարձրացրել է տոկոսադրույքը 625 բազիսային միավորով գնաճի ցատկի եւ լիրայի անկման ֆոնի վրա, հաղորդում է Reuters-ը: 

«Անհրաժեշտության դեպքում, մենք կշարունակենք խստացնել դրամավարկային քաղաքականությունը», - ասել է կարգավորիչը` շաբաթական ռեպոյի տոկոսադրույքը 17,75 տոկոսից հասցնելով մինչեւ 24 տոկոս:

Լիրան 2018 թվականի սկզբից դոլարի նկատմամբ կորցրել է 40 տոկոս ` դրամավարկային քաղաքականության վրա Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ազդեցության մտավախության եւ Անկարայի եւ Վաշինգթոնի միջեւ դիվանագիտական առճակատման պատճառով:

Թուրքիայի Կենտրոնական բանկի որոշումից հետո լիրան կտրուկ աճել է եւ մոտ 3 տոկոսով աճել է դոլարի նկատմամբ՝ մինչեւ 6.15:

Էրդողանը նշել է, որ Թուրքիայի կենտրոնական բանկը անկախ է եւ ինքնուրույն որոշում է տոկոսադրույքները, սակայն նշել է, որ փոխառության բարձր արժեքի վերաբերյալ իր դիրքորոշումը մնում է անփոփոխ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ