News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում Beeline-ն իր աշխատակիցների թիմով կմասնակցի Համաշխարհային մաքրության օրվան (World Cleanup Day)։

Սեպտեմբերի 15-ին Համաշխարհային մաքրության օրվա շրջանակներում Հայաստանի բնակիչները միավորվելու են՝ իրենց երկիրն աղբից ազատելու համար։ Այս միջազգային շարժմանը մասնակցում է 150 երկիր։

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի ղեկավարությամբ ընկերության թիմը կապահովի Մանկական երկաթուղու տարածքի մաքրությունը։

«Կանաչ տեխնոլոգիաները մեր աշխատանքում միշտ կարեւոր տեղ են զբաղեցրել եւ մենք ձգտում ենք օգտագործել ժամանակակից բոլոր հնարավորությունները՝ բնության մասին հոգ տանելու համար։ Այսօր մենք որոշել ենք միանալ այս հիանալի շարժմանը եւ մաքրել մի վայր, ուր գալիս են զբոսնելու մեր փոքրիկները, իսկ նրանք միշտ պետք է ապրեն եւ մեծանան մաքուր միջավայրում։ Մենք իսկապես ուրախ ենք մեր ներդրումն ունենալ մաքուր եւ բարեկեցիկ Հայաստան ունենալու եւ բնապահպանական կարեւոր կանոնները տարածելու գործում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հայաստանում World Cleanup Day-ը նախաձեռնել է IDeA հիմնադրամի կամավորների մի խումբ։ Ամբողջ երկրում շարժմանը պաշտոնապես միացել է 10 000 հոգի եւ ավելի քան 150 գործընկեր կազմակերպություն՝ ընկերություններ, հիմնադրամներ եւ պետական կառույցներ։

Նշենք, որ Հայաստանում Beeline-ը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում բնապահպանական խնդիրները եւ ձգտում է իր առօրյա աշխատանքում հնարավորինս կիրառել կանաչ տեխնոլոգիաներ։  Մասնավորապես, ընկերությունը նախապատվություն է տալիս էներգաարդյունավետության բարձր դաս ունեցող սարքավորումներին եւ Open Space տարածքներում կիրառում է տարանջատված աղբամաններ՝ թղթի, պլաստիկի ու ապակու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ