News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Երկիր Ծիրանի» կուսակցությունից առաջադրված Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը հուսով է, որ առանց Հանրապետական կուսակցության մասնակցության՝ Երեւանի ավագանու ընտրությունները կանցնեն առանց օրենքի խախտումների: Նա այս մասին սեպտեմբերի 13-ին լրագրողներին ասաց Շենգավիթ վարչական տարածքում նախընտրական երթ անցկացնելիս:

Նա նշեց, թե չգիտի՝ ՀՀԿ-ին այս անգամ կհաջողվի՞ ընտրությունների ընթացքում ապօրինի գործողություններ իրականացնել՝ չպարզաբանելով, թե ինչ իմաստ ունի դա անել մի ուժի, որը դրանց չի մասնակցում: 

Ընդ որում՝ Փոստանջյանը նշեց, որ եթե ավագանու ներկայիս ընտրությունները համեմատենք նախորդի հետ, ապա ընտրական տեղամասերում տեսահսկման սարքերի բացակայությունը նահանջ կլինի:

Ի պատասխան հարցին՝ երեւանցիներն ինչո՞ւ պետք է ընտրեն «Երկիր Ծիրանի» կուսակցությանը, Զարուհի Փոստանջյանն ասաց. «Կուսակցության գործունեությունն իրականացվել է քաղաքացիների աչքերի առաջ, մենք նրանց խնդրանքները երբեք չենք անտեսել: Ես կուտակած փորձ ունեմ, իմ խիղճը մաքուր է, իմ ձեռքերը մաքուր են, եւ սա կարեւոր է Երեւանը ղեկավարելու համար»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 23-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ