News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հրավերով, երկօրյա այցով այսօր՝ սեպտեմբերի 13-ին մեկնեց Փարիզ։

Երկու երկրների ղեկավարները առաջին անգամ հանդիպել էին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Հոկտեմբերին էլ Հայաստան է գալու Էմանյուել Մակրոնը՝ ֆրանսախոս մի շարք այլ երկրների առաջնորդների հետ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:

Այսօր Հայաստանի վարչապետը Փարիզի կենտրոնում վեր խոյացող Կոմիտասի հուշարձանի մոտ ծաղկեպսակ կտեղադրի, ապա նաեւ հայ համայնքի ներկայացուցչների հետ է հանդիպում նախատեսված։

Վաղը այցելության պաշտոնական մասն է՝ տեղի կունենան Մակրոն-Փաշինյան բանակցությունները, Հայաստանի ղեկավարը լինելու է նաեւ Փարիզի քաղաքապետարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ