News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի պատգամավորների ձայների մեծամասնությամբ ստեղծվեց քննիչ հանձնաժողով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով:

Քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու վերաբերյալ որոշմանը կողմ քվեարկեց 47, դեմ 14պատգամավոր։

Նշենք, որ ըստ այդմ, հանձնաժողովի կազմում են ընդգրկվելու 5 անդամ կունենա ՀՀԿ խմբակցությունը, 3 անդամ` «Ծառուկյան» դաշինքը, 2 անդամ՝ «Ելք»-ը եւ մեկ անդամ՝ ՀՅԴ-ն: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, թե իրեն չեն ներկայացրել՝ ովքեր են ընդգրկվելու հանձնաժողովի կազմում՝ նշելով, որ խմբակցություններն իրենք կհնչեցնեն անունները:

Նշենք, որ Հայաստանի Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել է իրեն՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ