News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելի ԱԳՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, տեղի է ունեցել հանդիպում Իսրայելի Տարածաշրջանային Համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի եւ Երուսաղեմի Հոգեւոր պետերի միջեւ:

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են Սուրբ Երկիր քրիստոնյա համայնքներին հուզող հարցեր, մասնավորապես Քնեսետում շրջանառվող եկեղեցապատկան կալվածքների վերաբերյալ օրենքի նախագիծը եւ եկեղեցապատկան կալվածքներից հարկեր գանձելու Երուսաղեմի քաղաքապետարանի որոշումը:

Ցախի Հանեգբին փոխանցել է, որ օրինագիծը հետ է կանչվել եւ այն չի դրվելու քննարկման: Հավանաբար նոր օրինագիծ կմշակվի, որը չի վտանգի եկեղեցապատկան կալվածքները:

Հարկեր գանձելու վերաբերյալ Հանեգբին հայտարարել է, որ ստեղծվում է երկխոսության ֆորում այս հարցի քննարկման համար: Այս հարցի շուրջ արդեն Իսրայելը բանակցում է Վատիկանի հետ եւ հավանաբար 2019թ. կստորագրվի համաձայնագիր եւ այդ համաձայնագրի նմանությամբ կստորագրվի նաեւ համաձայնագիր Սուրբ Երկրի քրիստոնյա մյուս համայնքների հետ:

Պատրիարքության ներկայացուցիչները հանդիպմանը բարձրացրել են նաեւ Հայաստանից ժամանող ուխտավորների վիզայի դրության չեղարկման հարցը, որին Հանեգբին դրական է արձագանքել։

Նշենք, որ հանդիպմանը Հոգեւոր առաջնորդներից ներկա են եղել հունաց Պատրիարքը, Սուրբ Երկրի Քուստոսը, իսկ Հայոց Պատրիարքարանը ներկայացրել են Կալվածոց տեսուչ Հոգշ. Տ. Պարետ Ծ. Վրդ. Երէցյանը եւ Դիվանապետ Հոգշ. Տ. Կորյւն Վրդ. Բաղդասարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ