Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր վրա չի զգում որեւէ ճնշում Չինաստանի հետ առեւտրային գործարքի կնքման հարցում։ Այս մասին նա գրել է իր Twitter-յան միկրոբլոգում։
Թրամփը նշել է, որ Wall Street Journal-ը գրել է, թե իբր ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը չինացի չինովնիկներին կանչել է բանակցությունների, քանի որ երկրում Թրամփի վրա մեծ ճնշում է գործադրվում։ Նա ասել է, որ չկա որեւ է ճնշում, այդ չինացիներն են գտնվում ճնշման տակ, ԱՄՆ-ի շուկաներն աճում են, իսկ նրանցը՝ քանդվում։
Թրամփի աշխատակազմը պատրաստվում է 200 միլիարդ դոլարի չափով նոր տուրքեր սահմանել չինական արտահանվող ապրանքների վրա։
ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը լրագրողներին հայտարարել է, որ Չինաստանը ողջունում է այդ հրավերը, եւ կողմերը քննարկում են մանրամասները։ Ըստ նրա՝ հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում։