News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին, Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին եւ Գլենդել քաղաքի քարտուղար–գործակատար Արտաշես Քասախյանին։

Ողջունելով հյուրերին՝ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ ուրախ է արձանագրել, որ Արցախի Հանրապետության եւ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի միջեւ ակտիվ քննարկվում են գործարար կապերի ստեղծման եւ զարգացման հարցեր։ «Քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները, կարծում եմ, պետք է ամրապնդվեն տնտեսական կապերով։ Այս առումով մենք ունենք լուրջ ներուժ ինչպես մասնագետների շարունակական վերապատրաստման, ամերիկյան առաջատար փորձի ուսումնասիրության, այնպես էլ արցախյան ապրանքները Կալիֆորնիայի բազմամիլիոնանոց շուկա արտահանելու հնարավորությունների առումով»,- ասել է պետնախարարը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ սենատոր Էնթոնի Պորտանտինոն ասել է, որ կան լուրջ նախադրյալներ Արցախում գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու եւ երկկողմ հարաբերությունները գործնական քայլերի վերածելու համար: Իսկ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը նշել է, որ Արցախ-Միացյալ Նահանգներ հարաբերությունների զարգացման համար լավ հիմք կարող են հանդիսանալ ԱՄՆ-ում եւ հատկապես Կալիֆորնիա նահանգում հայ համայնքի ունեցած մեծ ազդեցությունը: Նա նշել է նաեւ, որ արցախյան շարժման առթիվ քաղաքային խորհրդի որոշմամբ Գլենդելում հոկտեմբերի 2-ին կբացվի Արցախի փողոց ...։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Արցախի եւ Միացյալ Նահանգների միջեւ տնտեսական կապերի ընդլայնման հետ կաված այլ հարցերի շուրջ:

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը եւ ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ