News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

 «Դեմոկրատական ուղի» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյանի կարծիքով՝ անընդունելի է, որ մայրաքաղաքի կենտրոնը ծանրաբեռնված է բիզնես-կառույցներով։ Սեպտեմբերի 13-ին Մալաթիա-Սեբաստիայում նախընտրական երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Երեւանի կենտրոնը պետք է փակ լինի շինարարության համար, այստեղ պետք է կառուցվենմիայն մշակութային կենտրոններ եւ հասարակական նշանակության այլ օբյեկտներ։

Նրա խոսքերով՝ պատմամշակութային հուշարձանների արտաքին տեսքը կամ մայրաքաղաքի շենքերի ճարտարապետական ոճը փոխելու որոշումները պետք է կայացվեն հանրաքվեի միջոցով։

«Մեր կուսակցությունը Ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում մտադիր է քաղաքապետարանի գործունեության մեջ ներգրավել երեւանցիներին։ Մենք ամեն ամիս մեր աշխատանքների մասին պետք է հաշվետվություն ներկայացնենք քաղաքացիներին», -նշել է Մանուել Գասպարյանը։

Նրա կարծիքով՝ Երեւանն անհարմար է օպերատիվ ծառայությունների՝ հրշեջների, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների, շտապօգնության եւ անգամ ոստիկանության գործունեության համար։ «Առաջնահերթ խնդիրը, որ պետք է լուծվի, դա սահմանափակ հնարավորություններով մարդկանց տեղաշարժի ապահովումն է փողոցներում, ստորգետնյկա անցումներում եւ տրանսպորտում», -նշեց քաղաքապետի թեկնածուն։

Անհրաժեշտ է նաեւ անհապաղ լուծել քաղաքի կանաչապատման խնդիրը՝ ջրամատակարարման համակարգերը նորացնելու միջոցով, կարգավորել աղբահանությունը, քաղաքն ապահովել մաքրող տեխնիկայով։

«Ինչ վերաբերում է նախընտրական քարոզչությանը, չեմ կարծում, որ նախորդ իշխանությունների ներկայացուցիչները կփորձեն ընտրակաշառքներ բաժանել կամ այլ անօրինական գործողություններ կատարել։ Կարծում եմ, որ ոստիկանությունն արագ կարձագանքի դրան»,- ասաց Գասպարյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ