News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգում գործող United Technologies կորպորացիան համաձայնել է 13.9 մլն դոլար տուգանք վճարել, որպեսզի հանվեն գաղտնի և ապօրինի վճարումների մասին իր դեմ ԱՄՆ-ում հնչեցրած մեղադրանքները: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Ընկերությունն ապօրինի վճարումներ է կատարել Ադրբեջանում և Չինաստանում, ինչպես նաև ասիական երկրներում, ուղևորություններ և նվերներ է տրամադրել արտասահմանյան պաշտոնյաներին, որպեսզի բիզնես անի այդ երկներում: Այս մասին վկայում են Անվտանգության և փոխանակման հանձնաժողովի (Securities and Exchange Commission - SEC) տվյալները:

Այսպիսի վճարումները խախտում են Արտաքին կոռուպցիոն գործողությունների մասին օրինագիծը, որով արգելվում է կաշառքի միջոցով բիզնեսի պահպանումը: Օրենքը կիրառվում է SEC-ի և ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի կողմից համատեղ:

Հետաքննությունը սկսվել է 2013 թվականին: Ադրբեջանում United’s Otis Elevator Co. մասնաճյուղը 2012-2014 թվականներին վճարել է պաշտոնյաներին՝ Բաքվում բնակելի շենքերի համար վերելակներ ու սարքավորումներ վաճառելու համար:

Տպել
Ամենաշատ