News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, Վաշինգթոնը Հյուսիսային Կորեայի հարցով ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ է հրավիրում՝ կապված այն դժգոհության հետ, որ Ռուսաստանը փոփոխություններ է կատարել այս երկրի նկատմամբ պատժամիջոցների կատարման մասին միջնաժամկետ զեկույցում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Դեգորին:

«Այո, մենք երկուշաբթի հանդիպում ենք հրավիրում»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի այն հարցին, թե արդյոք ԱԽ նիստ կհրավիրվի՝ կապված Հյուսիսայինն Կորեայի դեմ պատժամիջոցները վերահսկող 1718 կոմիտեի միջնաժամկետ զեկույցում ռուսական որոշ ուղղումներով ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի ավելի վաղ արտահայտած դժգոհության հետ:

Հինգշաբթի  ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության մամուլի ծառայությունում լրագրողներին ասել էին, որ ուղղումները, որոնք ռուսական կողմը պնդում էր, մտցվել են Փհենյանի դեմ պատժամիջոցների կատարման մասին 1718 կոմիտեի փորձագետների խմբի զեկույցի մեջ: Այս ուղղումներից «զեկույցի որակը միայն շահել է», վստահ էին առաքելությունում: Մամուլի ծառայությունում նշել էին, որ զեկույցի հետ կապված իրավիճակը եւս մեկ անգամ ցույց է տալիս անդամ պետությունների հետ փորձագետների խմբի փոխգործակցության կարեւորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ