News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը եւ Թուրքիան իրական սպառնալիք են ՀԱՊԿ տարածաշրջանի հարավային սահմանների համար: Այս մասին, Երեւանում, սեպտեմբերի 13-ին, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Հայկ Բաբուխանյանը:

Ողջունելով հյուրերին՝ էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հայ-ռուսական դաշնակցային եւ ռազմավարական հարաբերություններին: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը կարեւորել է խորհրդարանական փոխգործակցության զարգացումը բոլոր հարթություններում եւ հավելել, որ այդ կապերի խորացման ու ընդլայնման համար ՀՀ խորհրդարանը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը: Անդրադարձ է կատարվել միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների արդյունավետ աշխատանքին:

Քննարկվել են մասնավորապես ՀԱՊԿ-ի շրջանակում փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Այս առումով Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ ընդգծելով. «Ադրբեջանի եւ Թուրքիայի նկրտումները վտանգավոր են ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանի անվտանգության համար: Այդ երկու պետություններն իրական սպառնալիք են ՀԱՊԿ տարածաշրջանի հարավային սահմանների համար »:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ հոկտեմբերի 29-30-ին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերին: Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ նիստերը կանցկացվեն պատշաճ մակարդակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը մասնակցում է «Փոխգործակցություն-2019» համատեղ զորավարժությանը
«Փոխգործակցություն-2019» համատեղ զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության ղեկավարման...
ՀՀ պաշտպանության փոխնախարարը մասնակցել է ՀԱՊԿ շրջանակում անցկացված աշխատանքային նիստին
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մ.Ղամբարյանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում հոկտեմբերի 9-ից 11-ն անցկացված ՀԱՊԿ անդամ...
Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումը մեկնել է Բելառուս
ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի եւ միջոցների «Որոնում-2019» զորավարժությանը...
ՀԱՊԿ-ը Բիշքեկում հանդիպմանը արտակարգ իրավիճակներին համատեղ արձագանքելու մեխանիզմ կկարգավորի
ՀԱՊԿ-ը կփորձի արտակարգ իրավիճակներին համատեղ արձագանքելու մեխանիզմ կարգավորել...
Նոյեմբերին Երեւանում կկայանա ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստը. ԱԺ նախագահ
Կմասնակցեն ոչ միայն Վ.Վոլոդինը եւ իմ ՀԱՊԿ մյուս գործընկերները, այլեւ այլ երկրների խորհրդարանների ղեկավարներ եւս...
Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ-պետությունների արտգործնախարարների հանդիպմանը
Արտգործնախարարները մտքեր են փոխանակել ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի և դրանց վերաբերյալ ՀԱՊԿ անդամ-պետությունների դիրքորոշումների համադրման...