News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, նիստ է անցկացնում: Նիստի օրակարգում ընդգրկված է 21 հարց, որից 13-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:

Նշենք, որ կառավարության նիստը վարում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով գտնվում է Ֆրանսիայում:

Օրակարգում են, մասնավորապես, «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը լուծարվելու հետ կապված պահուստային ֆոնդից ՀՀ Վարչապետի աշխատակազմին 33,29 մլն դրամ հատկացնելու հարցը, Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատելու համար նախատեսված պատժաչափը խստացնելու եւ ազատազրկում ենթադրող պատիժ սահմանելու հարցը, ՀՀ Լոռու մարզի Ձորագյուղ եւ Սարահարթ համայնքներում, Արմավիրի մարզի Խանջյան եւ Հայթաղ համայնքներում, Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին հարցերը:

Օրակարգում են նաեւ «ԵՐԱԶ ՋԵՎԵԼԵՐԻ» ՍՊԸ-ին «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրելու մասին , ինչպես նաեւ Ռազմական դրության ժամանակ պարետային ժամի ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու համար հատուկ թույլտվություններ (անցագրեր) տալու (փոխանակելու) կարգը, նաև հատուկ թույլտվությունների (անցագրերի) ձևերը սահմանելու մասին  հարցերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ