News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թեհրանը ահաբեկչության դեմ պայքարում Փարիզին մեղադրել է երկակի ստանդարտների համար: Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Գասեմին մերժել է Ֆրանսիայի մտահոգությունը Իրաքի Քուրդիստանում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ Իրանի վերջին հրթիռների հարձակումների կապակցությամբ, հաղորդում է Mehr-ը:

Նա ընդգծել է, որ ոչ մի երկիր չի լռի, երբ խոսքը վերաբերի   իր ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ իր ժողովրդի եւ տարածքների դեմ ագրեսիայի ցանկացած ձեւին:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն անհանգստություն էր հայտնել հյուսիսային Իրաքում ահաբեկիչների դեմ Իրանի գործողությունների կապակցությամբ:

Գասեմին նշել է, որ ահաբեկիչների հարձակումների արդյունքում վերջերս մահացել է Իրանի  11 քաղաքացի, եւ Իրանի ժողովուրդը սպասում էր իշխանության վճռական գործողություններին: Իրանը բազմիցս եւ ուղղակիորեն զգուշացրել է, որ ահաբեկչության եւ բռնության բոլոր դրսեւորումների դեմ իր սահմանների երկայնքով լուրջ միջոցներ է ձեռնարկում եւ շարունակելու է այդ սկզբունքային քաղաքականությունը, ասել է Գասեմին:

 Նա քննադատել է Ֆրանսիայի կառավարության լռությունը Իրանի ազգային անվտանգության եւ տարածքային ամբողջականության դեմ Իրաքի տարածքից կազմակերպված նախորդ ահաբեկչական հարձակումների առիթովեւ կոչ է արել Փարիզին այս առումով իրատեսական մոտեցումներ իրականացնել:

Նա ընդգծել է, որ ահաբեկչությունը պետք է դատապարտվի ցանկացած ձեւով եւ աշխարհի ցանկացած կետում՝ առանց հաշվի առնելու քաղաքական նկատառումներն ու մերժել երկակի ստանդարտների ընդունումը եւ այլ երկրների տարածքային ամբողջականության եւ ազգային ինքնիշխանության նկատմամբ կամայական մոտեցումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ