News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ–ում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն, բայց սա ոչ միայն քաղաքական հեղափոխություն է, այլ նաեւ արժեքների հեղափոխություն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին Ֆրանսիա կատարած երկօրյա աշխատանքային այցի ժամանակ Փարիզում «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» (MEDEF) կազմակերպության անդամների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց մեծ հաշվով այս հեղափոխությունն իմաստ չի ունենա, եթե մենք չկարողանանք հասնել տնտեսական աճի։ Այդ առումով հիմա հեղափոխության ամենակարեւոր շրջափուլն է, եւ պետք ապահովենք տնտեսական ճեղքում Հայաստանի համար: Ես համաձայն եմ ասված այն խոսքի հետ, որ շատ հստակ կանոններ են պետք տնտեսական գործունեության համար: Ըստ էության, մենք այդ կանոնները բազմիցս հայտարարել ենք, բայց ենթադրում եմ, որ տնտեսական ավանդույթների բերումով Հայաստանում դեռեւս ոչ բոլորն են դրան հավատում։

Վարչապետ ընտրվելուց հետո ես շատ հրավիրել եմ գործարարների շրջանակի եւ արել հետեւյալ հայտարարություն, որ որեւէ գործարար, գործարար շրջանակ կամ ընկերություն իմ ընտրվելու պահից սկսած ազատված է կոռուպցիոն սիստեմից»,–ընդգծեց վարչապետը:

Նրա խոսքով՝ բիզնեսից եկող ազդակները հաշվի են առնվում. «Ըստ էութան, մենք տնտեսական գործունեություն ծավալողների եւ ներդրողների հետ հարաբերություններում ընդամենը երկու պայման ունենք՝ գործունեությունը պետք է լինի օրինական, օրենքին լիարժեք համապատասխան եւ մենք բոլորին կաջակցենք, որպեսզի նրանք հնարավորինս շատ աշխատատեղեր ստեղծեն եւ իհարկե հարկեր վճարեն։ Մենք ի գիտություն ենք ընդունում բիզնեսից եկող այն ազդակները, որ հարկային օրենսգիրքը չափազանց խառնիճաղանջ  եւ տնտեսական գործունեությունը բարդացնող, ինչի արդյունքում եմնք ձեռնարկել ենք  հարկային օրենսգրքի լայնածավալ փոփոխություններ»։ 

Փաշինյանը գործարարների հետ հանդիմանը նկատեց, որ նախկինում բիզնեսը ստիպված է եղել աշխատել կոռուպցիոն սխեմաներով.

«Մենք բախվում ենք մեկ այլ խնդրի հետ, որը կապված է նախկինում գոյություն ունեցած քաղաքական համակարգի հետ։ Որեւէ ընկերություն չի կարող գործել տվյալ երկրի իրականությունից դուրս եւ մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ բազմաթիվ ընկերություններ Հայաստանում նախկինում ստիպված են եղել գործել կոռուպցիայի եւ հովանավորչության  պայմաններում»։

ՀՀ վարչապետը նկատեց նաեւ, որ նախկինում կառավարության անդամները չեն ներկայացրել ՀՀ շահերը. «Եթե կա խնդիր, պետք է հասկանանք՝ի՞նչն է սխալ արել կառավարությունը, ի՞նչն է սխալ արել ընկերությունը։ Շատ դեպքերում կառավարության եւ ընկերությունների միջեւ կնքված գործարքներում ՀՀ–ի ու հայ ժողովրդի շահը հաշվի առնված չէ։ Սրանում ընկերությունների մեղքը չեմ տեսնում, քանի որ ընկերությունը բնական է, որ իր շահերից է ելնում, իսկ նրանք, որոնք պետք է ներկայացնեին ՀՀ–ի ու հայ ժողովրդի շահը, ելել են իրենց անձնական, կլանային եւ նույնիսկ մաֆիոզ շահերից»,–նշեց ՀՀ վարչապետը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ