News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 17
Տեսնել լրահոսը


ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 14-ի նիստում ընդունեց  ՀՀ գյուղնախարարությանը գումար հատկացնելու եւ փաստացի ցանված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Նախագիծը ներկայացրեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ սա պիլոտային ծրագիր է լինելու. «Որպես փորձնական պիլոտային միջոցառում ՀՀ-ում վարելահողերի արդյունավետ օգտագործման, հացահատիկային ապահովվածության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսությամբ զբաղվողներին տրամադրվող սուբսիդավորման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է պետական աջակցություն տրամադրել սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի օգտագործողներին: Նրանց կողմից 2018-ին, 2019-ի բերքի համար փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի մեկ հա-ի համար նախատեսվում է հատկացնել 60 հազար դրամ: Շահառուների թիվը կլինի շուրջ 4 հազար: Ծրագրի համար կպահանջվի շուրջ 182 մլն դրամ, որից սուբսիդիան՝ 180 մլն դրամ»,-հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ առաջարկում են այդ գումարը հատկացնել մատչելի գներով պարարտանյութ հատկացնելու ծրագրի միջոցներից:

Այս որոշմամբ ակնկալվում է վարելահողերի օգտագործման արդյունավետության մակարդակի բարձրացում, չմշակվող հողերի օգտագործում, ցանքատարածությունների համախառն արդյունքի ավելացում, տնտեսվարողների եկամուտների բարձրացում: Բացի այդ, ակնկալվում է, որ մշակվող հողատարածքները կավելանան 15 տոկոսով եւ կդառնան 3 հազար հեկտար, ասաց Արթուր Խաչատրյանը:

«Այս պահին վարելահողերի մոտ 35 տոկոսը չի մշակվում եւ դա մեզ համար ոլորտային գերակայություն է: Եթե մենք ցորեն պակաս ենք մմշակում, հետո ստիպված այդ ցորենը ներկրում ենք: Հաջորդ գերակայությունը տարածքային անհամաչափության մեղմումն է: Եթե շահութաբեր լիներ, մենք չէինք ունենա այդքան չմշակվող տարածքներ»,-ընդգծեց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Կառավարության հերթական բլեֆը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա
Բարձրանում է ոչ թե բազային կենսաթոշակը, այլ նվազագույնը, որը դառնում է 28600 դրամ՝ ներկայումս սահմանված 26500 դրամի...
Դոլարն ու եվրոն էժանանում են
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները...
Կպարզեցվի մաքսային ձևակերպումների և թույլատվական փաստաթղթերի գործընթացը․ ՊԵԿ
«Մեկ պատուհան» համակարգի ներդրման արդյունքում կպարզեցվի մաքսային ձևակերպումների և թույլատվական փաստաթղթերի գործընթացը, նվազագույնի...
«Ժողովուրդ». Կարտոֆիլի գինը հավասարվում է դոլարի փոխարժեքին
Նրանց խոսքերով՝ պատճառը ոռոգման ջրի պակասն է...
«80 տոննա խաղող ունեմ, որի կեսն եմ մթերել, մնացածն էլ անորոշ է». խաղողագործները կրկին ճանապարհ են փակել
Ոստիկանությունից զգուշացրին, որ եթե…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է 2 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները…
Ամենաշատ