News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 17-22-ը Ադրբեջանի ԶՈՒ-ն կանցկացնի լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ՝ տարբեր տեսակի եւ կարգի զորքերի, միավորումների մասնակցությամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ զորավարժություններին կներգրավվի 20 հազարից ավելի զինծառայող, ավելի քան 200 միավոր տանկ եւ այլ զրահատեխնիկա, 120-ից ավելի տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի եւ նռնականետերի ռեակտիվ համակարգեր, մինչեւ 10 միավոր կործանիչներ ու ռմբակոծիչներ, մինչեւ 20 միավոր տարբեր նշանակության բանակային ավիացիա:

Զորավարժությունների ընթացքում կմշակվեն մի քանի ուղղություններով հակառակորդի պաշտպանության տանկային ճեղքման, Ղարաբաղի տարածքում Հայաստանի ռազմական խմբավորումների եւ առաջնագծի ստորաբաժանումների ջախջախման հարցերը, Արցախի վրա հարձակումը ռազմական եւ ռազմավարական օբյեկտների ոչնչացման ճանապարհով, հրթիռահրետանային եւ ավիացիոն հարվածներ հասցնելը:

Ադրբեջանական լրատվամիջոցները ուշադրություն են դարձնում, որ պաշտպանական գերատոսչության մամուլի հաղորդագրության մեջ կոնկրետ հակառակորդ է նշված Հայաստանը: Նախկինում պաշտոնական հաղորդագրություններում օգտագործվում էր «պայմանական հակառակորդ» տերմինը, իսկ զորավարժությունների վայրն անվանվում էր մարտականին «առավելագույն մոտեցված պայմաններում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ