News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 12
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ աննախադեպ լարված հարաբերությունների ֆոնին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) պետիցիա է սկսել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւի (H.Res.220),  քվեարկություն  նշանակելու կոչով, որը Կոնգրեսի ավելի քան 120 անդամ աջակցում է:

«Այսօր Թուրքիան մենակ է: Կոնգրեսում աջակիցները, որոնք ինչ-որ ժամանակ Կապիտոլիումի բլրում պաշտպանում էին Թուրքիային, այժմ իրենք պաշտպանության կարիք ունեն: Որքան ավելի մոտ ենք միջնաժամկետ ընտրություններին, այնքան ավելի շատ են Էրդողանը եւ լոբբիստները աշխատում բանաձեւի ընդունման դեմ:

Եվ նրանց ռազմավարությունը կայանում է նրանում, որպեսզի արգելափակեն  քվեարկությունը, քանի որ գիտեն, որ Կոնգրեսի անդամների ճնշող մեծամասնությունը կաջակցի ցեղասպանության կանխարգելման մասին փաստաթուղթը», - ասել է ANCA-ի տնօրեն Արամ Ամբարյանը:

H.Res.220 բանաձեւը հումանիտար միջոց է, որը մարդու իրավունքների պաշտպանության կոչ է անում եւ դիմում է ԱՄՆ-ի առաջնորդությանը ցեղասպանության եւ այլ վայրագությունների կանխման համար:

Փաստաթուղթը ԱՄՆ կառավարությանը կոչ է անում հիմնվել 1915-1923 թվականների Օսմանյան կայսրությունում հայերի եւ այլ քրիստոնյաների դեմ Ցեղասպանության դասերի վրա, որոնք կօգնեն կանխել կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների դեմ ժամանակակից վայրագությունները:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վերջին հայկական գյուղը» Թուրքիայում արտացոլում է ցեղասպանությունից հետո պահպանած ժառանգությունը․ The Guardian
Վաղուց հասունացել է պահը, երբ Թուրքիան պետք է հատուցի անցյալի համար․ կառավարությունը դեռեւս հրաժարվում է խոստովանել 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն, որի ժամանակ սպանվել է 1.5 միլիոն հայ․․․
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը՝ Դենվերում Հայոց ցեղասպանության հուշարձանը վնասելու մասին
Մենք գնահատում ենք Միացյալ Նահանգների իշխանությունների պատշաճ ուշադրությունը այս հարցի նկատմամբ...
Ամերիկյան վարչակազմի քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում չի փոխվել․ Սպիտակ տուն
Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը նշել է, որ Մըքենանի մեկնաբանությունը կարող է առաջին քայլը հանդիսանալ․․․
Սպիտակ տունը վերջապես, թեկուզ՝ ոչ մտածված, սակայն օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» տերմինը․ The Washington Post
The Washington Post-ը նաեւ նշում է, որ Սպիտակ տունը պնդելու է, որ Մաքենանին պարզապես հիշատակել է հուշահամալիրի իրական անունը, բայց նույնիսկ այդ անվան օգտագործումը Սպիտակ տանը երկար տարիներ նպատակահարմար չի եղել․․․
Սպիտակ տան խոսնակի հայտարարությունը «пробный шар» էր, հասկանալու՝ ինչ կարող է լինել դրանից հետո. քաղաքագետ
Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մըքէնանի հայտարարությունը, թե ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ է դարձել նաեւ Հայոց ցեղասպանության հուշարձանը...
Սպիտակ Տան մամուլի խոսնակը արտաբերել է Հայոց Ցեղասպանություն եզրը
Ցանկացած պարագայում, կարծում եմ ԱԳՆ խոսնակը պետք է արձագանքի հայտարարությանը...