News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն այսօրվա` սեպտեմբերի 14-ի իր նիստում հավանություն տվեց օրենքի նախագծին, որով  նախատեսվում է երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ պետության կողմից ընտանիքին հատկացվող սոցիալական աջակցության` երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 50 հազար դրամի փոխարեն սահմանել 150 000 դրամ:

Նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ հիշեցնելով, որ նախագիծը քննարկվել է նաեւ կառավարության նախորդ նիստում: Նրա խոսքով, գործող կարգի համաձայն, առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարը 50 հազար դրամ է, 3-րդ եւ 4-րդ երեխայի համար՝ 1 մլն դրամ, իսկ 5 եւ ավելի յուրաքանչյուր երեխայի համար՝ 1,5 մլն դրամ:

Այժմ, ստ նրա, առաջարկվում երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը սահմանել 150 հազար դրամ:

Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ կառավարության նախորդ նիստին քննարկման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկել էր, որ միաժամանակ մեկից ավելի երեխայի ծննդյան (զույգ, եռյակ, քառյակ) դեպքում այլ կարգավորումներ լինեն. «Փոխվարչապետի առաջարկը ներառված է որոշման մեջ, բայց քանի որ դա նախատեսում է պետական նպաստների մասին օրենքի փոփոխություն, մենք հանձն ենք առնում այդ առաջարկը, որը ենթադրում է, որ միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի միանվագ նպաստի վճարի չափը սահմանելով նոր ծնված յուրաքանչյուր երեխայի հնարավոր բոլոր կարգաթվերի համար սահմանված չափի հանրագումարի չափով: Այսինքն մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում տրամադրվող գումարի չափն ավելացնում ենք, եւ դա ներառելու ենք պետական նպաստների մասին օրենքի մեջ, որը շուտով կներկայացնենք ձեր դատին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկել էր, որ զույգ երեխա ծնվելու դեպքում նպաստի հանրագումարը կրկնապատկել, իսկ եռյակի դեպքում՝ եռապատկել: «Շատ լավ գաղափար է, կատարենք հնգամյակը 4 տարում»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նախագծի` որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հոկտեմբերի 1 ին (տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ