News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կորեական թերակղզում երկարատեւ խաղաղության պահպանումը երկրից պահանջում է հզոր պաշտպանական ներուժ ունենալ՝ չնայած ապամիջուկայնացմանն ուղղված Հյուսիսային Կորեայի  զգալի առաջընթացին: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նման հայտարարությամբ Հարավային Կորեայի առաջնորդը ելույթ է ունեցել Կոչժեդո կղզում նոր Չանբոգո-III դասի սուզանավի իջեցման արարողությանը:

«Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Փհենյան որպեսզի մասնակցեմ երրորդ միջկորեական գագաթաժողովին: Մենք նշանակալի ճանապարհ ենք անցել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման եւ երկարատեւ խաղաղության հաստատման համար...

Սակայն խաղաղությունն ինքնաբերաբար չի տրվում: Մենք պետք է կառուցենք եւ պաշտպանենք խաղաղությունը մեր սեփական ձեռքերով: Եվ խաղաղության մեր ճանապարհը չի վերջանա, եթե այն պաշտպանված լինի ուժեղ զինված ուժերով եւ հզոր պաշտպանական ներուժով», - ասել է Մուն Չժե Ինը:

Անցյալ շաբաթ Հարավային Կորեայի նախագահի հատուկ դեսպանորդ Չոն Իյ Յոնի գլխավորած պատվիրակությունը այցելեց Փհենյան: Կողմերը պայմանավորվել են սեպտեմբերի 18-20-ը ԿԺԴՀ-ի մայրաքաղաքում անցկացնել հաջորդ միջտկորեական գագաթաժողովը: Հատուկ դեսպանորդը նաեւ Հարավային Կորեայի նախագահին  փոխանցեց Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը: Իր հերթին ԿԺԴՀ ղեկավարը խնդրեց իր նամակը փոխանցել Թրամփին:

Սպասվում է, որ սեպտեմբերյան գագաթաժողովը նվիրված կլինի Փհանմունջոմում ստորագրված հռչակագրի պայմանավորվածությունների իրականացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ