News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի բացառում, որ իրեն էլ կարող են գաղտնալսած լինեն, սակայն շեշտում է՝ մտագոհվելու առիթ չունի։ Այս մասին նա նշեց այսօր՝ սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում էր հայտնվել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որի շուրջ մեծ աղմուկ էր բացրացել։

Հարցին, եթե հրապարակվեն իր հեռախոսազրույցները, հնարավո՞ր է աղմուկ բարձրանա, Օսիպյանը նշեց. «Թող հրապարակեն, իսկ աղմուկի մասով՝ ցանկացած բան արդեն աղմուկ է»։

Նա նաեւ հավելեց, որ դատապարտում է գաղտնալսումը, քանի որ «գաղտնալսումը թույլատրված է օրենքով սահմանված կարգով, իսկ սահմանդրությամբ ամրագրված է, որ յուրաքանչյուր ոչ ունի խոսքի ազատության իրավունք»։

Նկատառմանը, երբ երկրի ԱԱԾ պետին են գաղտնալսում, ոստիկանապետն իրեն արդյոք անվտանգ զգո՞ւմ է, Օսիպյանը վստահեցրեց՝ այո՛, անվտանգ է զգում է եւ կարող են իրենց անվտանգ զգալ նաեւ ՀՀ քաղաքացիները . «Իհարկե, ես ինձ անվտանգ եմ զգում։ Ես ինքս իրավապահ մարմինն եմ ներկայացնում, մենք գիտենք ինչ ենք անում եւ  վստահեցնում եմ մեր համաքաղաքացիների անվտանգությունը պատշաճ ապահովված է։ Կարող եմ առանց թիկնապահների ազատ զբոսնել եւ շատ հաճախ հենց այդպես էլ անում եմ»։

Դիտարկմանը, թե այդ պարագայում ինչո՞ւ են մեքենաներն ուղեկցում ոստիկանապետին, նա շեշտեց. «Դա իմ կամքից անկախ է, ինձ խնդրում են, նշելով, որ դա անհրաժեշտ է»։

ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը՝ ամբողջությամբ

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ