News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

 Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի հերթական հանդիպումը կկայանա երկուշաբթի՝ սեպտեմբերի 17-ին: Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն, հաղորդում է Anadolu-ն:

Նրա խոսքով, Էրդողանն ու Պուտինը հանդիպման ժամանակ կքննարկեն սիրիական հակամարտության թեման: Չավուշօղլուն ուշադրությունը սեւեռել է  Սիրիայի Իդլիբի իրավիճակի վրա:

«Երկուշաբթի, թուրքական պետության ղեկավարը եւս մեկ հանդիպում կունենա Պուտինի հետ: Մենք նաեւ շարունակելու ենք ՄԱԿ-ի մակարդակով քայլեր ձեռնարկել: Անկարայի դիրքորոշումը լայն արձագանք է գտել միջազգային մակարդակում», - ասել է Չավուշօղլուն` ավելացնելով, որ Թուրքիան «հստակ քաղաքականություն է վարում Սիրիայի նկատմամբ, ներառյալայդ թվում Իդլիբ նահանգում»:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ