News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը հերթական անգամ խախտել է միջազգային պարտավորությունները։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ NEWS.am–ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական կողմի հաղորդագրությունը լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնելու մասին։

«Սա հերթական խախտումն է։ Անցկացվելու են խոշոր զորավարժություններ զորքերի ներգրավմամբ։ Ադրբեջանական կողմն իր միջազգային պարտավորություններին համապատասխան պարտավոր էր տեղեկացնել ԵԱՀԿ երկրներին»,–նշել է Բալայանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում սեպտեմբերի 17-22-ը լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կանցկացվեն: Զորավարժություններին կմասնակցի մոտ 20.000 զինծառայող, ավելի քան 200 միավոր տանկ եւ այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի ավելի քան 120 հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետներ, մինչեւ 10 միավոր կործանիչ ու ռմբակոծիչ, մինչեւ 20 միավոր տարբեր նշանակության բանակային ավիացիա։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ