News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի պատրաստվում ներողություն խնդրել օլիգարխների թիկնազորից, որոնց մոտ հայտնաբերված զենքն օրինական է եղել։ Այս մասին նա հայտնեց այսօր՝ սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում։

Լրագրողը,  մասնավորապես, հարցրեց, թե պատրաստ է ոստիկանապետը մարդկանցից, որոնց զենքն օրինական է եղել, արժանապատվությունը ոտնահարելու համար ներողություն խնդրել, Օսիպյանը բացասական պատասխանեց. «Իրենք արդեն կարգ են խախտել, թող շարասյունով չերթեւեկեին»։

Ոստիկանապետը հրաժարվեց պատասխանել հարցին, թե եթե ոստիկանությունում տեղեկություն ստացվի, թե ոստիկանապետի մոտ անօրինական զենք կա, կարող են նրան էլ ստուգել ասֆալտին պառկեցնելով, շոուով կամ առանց շոուի, ինչպես մյուս քաղաքացիներին, Օսիպյանը նկատեց. «Ես ոստիկան եմ, յուրաքանչյուր ոստիկան կարող է զենք ունենալ։ Ես կարող եմ անօրինական զենք էլ ունենալ։ Հնարավոր է՝ մեկ ժամ առաջ ինչ–որ մեկը ինձ զենք է փոխանցել, ես այդ զենք տանում եմ համապատասխան տեղ, կարող է ինչ–որ մեկը զենք է գտել եւ ինձ է փոխանցել, ես ոստիկան եմ իրավունք ունեմ զենք կրել»։

Նա շեշտեց, որ ՀՀ–ում կան դեռ քաղաքացիներ, որոնք անօրինական զենք են կրում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Դավիթաշենում կայացած հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին, ոստիկանությանը՝ ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրությունը կազմակերպածներին եւ նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության: Դեռեւս երբ ես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր էի, հրապարակել էի տեղեկություն, որ մեր տեղեկություններով՝ որոշ օլիգարխներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ձեռք են բերել գաղտնալսման սարքեր եւ, հատուկ ծառայություններին զուգընթաց, ստեղծել են հատուկ ծառայություն պետության մեջ: Այդ բոլոր՝ չակերտավոր հատուկ ծառայությունները «սափրագլուխների» եւ «ախրանաների» տեսքով հայտնաբերվելու եւ ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են: Այստեղից ես ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել բոլորին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ