News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Տասնյակ հազարավոր տներ առանց էլեկտրականության են մնացել ԱՄՆ արեւելյան առափնյա շրջաններում, որին ամբողջությամբ մոտեցել էր «Ֆլորենս» փոթորիկը, փոխանցում է BBC–ն։

Փոթորիկի արագությունն այժմ էպիկենտրոնում կազմում է 150 կմ/ժ։

Մեծ քանակությամբ տեղումները, որ իր հետ բերում է փոթորիկը, կարող է աղետալի հետեւանքների բերել։

Ուրբաթ առավոտյան փոթորիկը մոտեցել է Հյուսիսային եւ Հարավային Կարոլինա նահանգներին։ Իշխանությունները զգուշացնում են, որ կա աղետալի հեղեղումների վտանգ, որն իր հերթին կարող է մարդկանց մահվան հասցնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ