News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՌԴ-ի նկատմամբ Արեւմուտքի քաղաքականությունը «հիբրիդային պատերազմ» հասկացությանն է համապատասխանում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այն, ինչ տեղի է ունենում Արեւմուտքում, թե ինչպես է ձեւավորվում Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը, դա համապատասխանում է «հիբրիդային պատերազմ» հասկացությանը: Կան անմիջական ռազմական գործողություններ, երբ մեր սահմաններում, հակառակ բոլոր տրված հավաստիացումներին, աճում է ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների առկայությունը, տեղակայվում են նոր մարտական ստոևաբաժանումներ, հարվածային զենքեր», — ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով ռուս-գերմանական համաժողովի լիագումար նիստում:

Արեւմտյան մամուլում, նախարարը նշել է, որ «ցանկացած առիթով Ռուսաստանը վարկաբեկվում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ