News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ելիսեյան պալատ, որտեղ նրան դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո երկու երկրների ղեկավարները բանակցություններ են սկսել աշխատանքային ճաշի շրջանակում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով: Հայաստանի վարչապետը նախօօրեին հանդիպել է ՀՀ համայնքի ներկայացուցիչների եւ Ֆրանսիայի քաղաքական, հասարակական գործիչների հետ։ Փաշինյանը նաեւ ծաղկեպսակ է դրել Փարիզի կենտրոնում վեր խոյացող Կոմիտասի հուշարձանի մոտ:

Իսկ արդեն այսօր ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության անդամների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ