News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եթե Հատուկ քննչական ծառայությունն ապացույցներ ունի, որ զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, առնվազն պետք է լիներ առաջադրված մեղադրանք, օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարտի 1–ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ արձագանքելով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը։ 

«Իրավապահները փորձում են հանրությանը ներկայացնել ցնցող տեղեկություն՝ շեղելով խնդիրը բուն էությունից։ Ասում են՝ Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, որպեսզի այդպիսի լուրջ հայտարարություն անեն, առնվազն մեղադրանք պետք է առաջադրված լիներ, օրինական ուժի մեջ մտած դատավճիռ լիներ։ Իրենք դեռ էդ մարդուն մեղադրանք չեն առաջադրել, չունեն այնքան ապացույցներ, որ ասեն՝ ով է արել, բայց արդեն ասում են՝ արվել է այսինչ ուժերի կողմից եւ այսինչ նպատակներով։ Եթե այդպիսի ապացույցներ կան, գոնե պիտի մեղադրյալ լինի, եթե քիչ թե շատ լուրջ ապացույցներ են, գոնե մեկին պետք է մեղադրանք առաջադրված լիներ»,– ասաց Հայկ Ալումյանը։

Ալումյանը հորդորեց նախաքննական մարմնին այսպիսի մանիպուլյացիա չանել, քանի դեռ չկան բավարար ապացույցներ։

«Անկախ նրանից, թե ով է սպանել, ով է կրակել, ինչ հանգամանքներում է սպանվել Տիգրան Աբգարյանը, հեռախոսազրույցը դրանից չի արդարացվում։ Տեղի է ունեցել 2 բարձրաստիճան իրավապահ մարմինների ղեկավարների զրույց, որի ժամանակ հստակ արձանագրվել է դատական գործին միջամտելու ռեալ հավանականություն։ Այնուհետեւ տեղի է ունեցել բարձրաստիճան քաղաքական իշխանության ելույթը Ազգային ժողովում, հարցն էլ տրվել է իր խմբակցության անդամի կողմից։ Այդ ելույթում նա հաստատել է, որ եղել են զանգեր, քննարկել են, չեմ բացառում, որ դատավորն ու Վանեցյանն իրար հետ չեն խոսել, այլ միջնորդի միջոցով, այդ հանգամանքները պեըք է պարզել, բայց դրա փոխարեն խոսում են ինչ–որ հանգամանքներից։ Մենք բոլորս ուզում ենք Մարտի 1–ի դեպքերի բացահայտում, եթե սպանել են հատուկ ջոկատայիններ, պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Ոչ թե պետք է գալ ու ասել, այլ պետք է քրեական գործ հարուցել, մեղադրանք առաջադրել, նախաքննությունն ավարտել ու ուղարկել դատարան, որտեղ եթե ապացուցվում է, կասենք՝ պրոֆեսիոնալ են աշխատել»,– իր հերթին նշեց պաշտպաններից Արամ Օրբելյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11–ին լրագրողների հետ հանդիպմանը Սասուն Խաչատրյանն ասել էր. «Այդ մասին ունենք հստակ ապացույցներ: Այսինքն՝ ինչի մասին է սա խոսում. Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ Քոչարյանը մտցրել էր արտակարգ դրություն, բայց դեռ հրազենային վիրավորում ստացած որեւէ զինծառայող չկար: Եվ մեր վերսիան, որը հետեւյալն էր, որ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որ Քոչարյանի խոսքերը, որ արդեն ունենք զոհեր, հիմնավորվի, դա նախաքննությամբ հիմնավորվել է»:

Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի խոսքով, Հատուկ քննչական ծառայությունը 2–րդ նախագահին վերագրում է խոսք, որը չի եղել։

«ՀՔԾ պետն ասում է, որ Քոչարյանը հայտարարել է, որ կան զոհված անձինք, ինչ որ մեկը կբերի՞ տեքստ, որտեղ Քոչարյանն ասում է՝ կան զոհված անձինք։ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու տեքստում եւ այնուհետեւ լրագրողների հետ զրույցում ասել է՝ կան վիրավորներ։ Ռոբերտ Քոչարյանն ասել է Համլետ Թադեւոսյանի անունը։ Այսինքն, ՀՔԾ–ն Քոչարյանին ու իր փաստաբաններին վերագրում է մի խոսք, որը չի եղել, ամբողջ մեղադրանքը կառուցված է նույն մանիպուլյացիայի վրա»,– ասաց Հովհաննես Խուդոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ