News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Տարածաշրջանի դեռևս միակ կարկտապաշտպան ցանցերի արտադրամասը այսօր՝ սեպտեմբերի 14–ին, շահագործման հանձնեցին Վանաձորում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Եվրոպական չափանիշներին համապատասխանող արտադրամասը կառուցել է «ՎԱԲԱ» ընկերությունը՝ իտալական CARMAC S.R.L.-ի հետ համատեղ։ Այն հագեցած է իտալական սարքավորումներով։

Բացմանը մասնակցող՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը հիշեցրեց, որ նախարարությունը արտոնյալ վարկեր է տրամադրում  կարկտապաշտպան ցանցեր ձեռք բերելու համար։

«Նախարարությունն իրականացնում է «Գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակում կարկտապաշտպան ցանցերի ձեռք բերման համար տնտեսվարողներին, պետական սուբսիդավորման արդյունքում, տրամադրվում են 2% տոկոսադրույքով, 7 տարի մարման ժամկետով վարկեր»,–ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալը։ 

Նշենք, որ կարկտապաշտպան ցանցերը որակյալ բերք ստանալու կայուն երաշխիք են՝ գրեթե 100%-ով պաշտպանում են  այգիները կարկտահարության բացասական ազդեցությունից, քամիներից, թռչունների և խոշոր միջատների վնասից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Արարատի գինու գործարանի» մրգային-հատապտղային օղիները Ռուսաստանում լավ համբավ ունեն
Արտադրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ․․․
Հիմա ազնիվ մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը. Նիկոլ Փաշինյանը՝ լոլիկի մասին
Վարչապետը հանձնարարել է պլան մշակել...
«Բոնբոներկա տալը Հայաստանում էլ չի անցնելու». Նիկոլ Փաշինյանը Երասխ համայնքում է
Այժմ տնտեսական հեղափոխության ժամանակն է...
Չեք կարծո՞ւմ, որ կարկտահարման դիմաց Դուք պետք է փոխհատուցում տաք. վարչապետը՝ Սուրենավանի համայնքապետին
Համայնքներում հակակարկտային կայաններ են տեղադրված, ես հանձնարարել եմ հետաքրքվել՝ ի՞նչն է պատճառը, որ դրանք...
«Արտֆուդ» պահածոների գործարանում այս տարի ներդրումները կազմել են 3.5 մլն դոլար (ֆոտո)
Այս տարի, ըստ գլխավոր տնօրենի, արտահանման ծավալները երեք անգամ կաճեն, եթե անցյալ տարի 1,3 մլրդ դրամի ապրանք է արտահանվել, այս տարի նախատեսվում է 5 մլրդ դրամի պահածոներ արտահանել...
Մեր խնդիրն է՝ ագրարային երկրից վերածվել արդյունաբերական երկրի. Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում է
Արարատի մարզը Հայաստանի ամենախոշոր գյյուղատնտեսական մարզերից է...
Partner news