News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը ժամանել է Ադրբեջան՝ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպելու համար։

ВВС-ն հայտնում է, որ Ադրբեջանն իսլամական այն փոքրաթիվ երկրներից է, որը լավ հարաբերությունների մեջ է Իսրայելի հետ, եւ վաղուց է վերջինից զենք գնում։ Փորձագետների կարծիքով՝ այս այցը եւս նման նպատակ է հետապնդում։

Ա․ Լիբերմանը սեպտեմբերի 12-13-ը այցելել էր Վրաստան, այնուհետեւ՝ Ադրբեջան։

Ադրբեջանի պետական AzerTag լրատվական գործակալությունը եւ պաշտպանության նախարարությունը դեռեւս հանդիպման մանրամասների մասին չեն բարձրաձայնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ