News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոսկվան պատրաստ է Սկրիպալների գործի մասին Լոնդոնի հետ լուրջ խոսակցությանը, սակայն ոչ highly likely սկզբունքով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ուզում եմ կրկին ընդգծել, որ մենք ամենասկզբից՝ ե՛ւ Լիտվինենկոյի դեպքի հետ կապված, ե՛ւ Սկրիպալների, խնդրել ենք ընթացակարգերն իրականացնել պաշտոնական խողովակներով՝ քիմիական զենքի արգելման կոնվենցիայի համաձայն։»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 4-ին Սոլսբերիում թունավորել էին ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալին եւ նրա դստերը՝ Յուլյային, ինչը միջազգային խոշոր սկանդալի հիմք հանդիսացավ։ Լոնդոնը պնդում է, որ եղածը Ռուսաստանի ձեռքի գործն է, իսկ վերջինս կտրականապես հերքում է դա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ