News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցուցումներ է տվել իր օգնականներին, որպեսզի նրանք սկսեն իրականացնել այն ծրագիրը, ըստ որի Չինաստանից ներմուծվող ապրանքատեսակների համար պետք է 200 միլիարդ դոլարի լրացուցիչ տուրք սահմանվի՝ հայտնում է Bloomberg-ը։

Գործակալության աղբյուրի տվյալներով՝ Թրամփն այդ հանձնարարությունը տվել է հինգշաբթի օրը՝ չնայած վիճահարույց հարցերի շուրջ չինացիների հետ բանակցությունները վերսկսելու  ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչիի ջանքերին։ Այդ օրը Թրամփը հանդիպել էր Մնուչիի, առեւտրի նախարար Ռոսի և առեւտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Լայթհայզերի հետ։ 

Տուրքերի մասին պաշտոնական հայտարարություն դեռեւ չի եղել, քանի որ նախագահի աշխատակազմում որոշել են քննարկել դրանց վերանայման հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ