News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան ձգտելու է Եվրամիության հետ համաձայնեցված պատժամիջոցների իրականացմանը՝ կապված քիմիական զենքի կիրառման հետ, ինչպես նաեւ մտադիր է հասնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը։ Այս մասին հայտարարել է երկրի փոխարտգործնախարար Ալան Դանկանը։՝ տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։    

«Մենք ողջունում ենք այն փաստը, որ ԵՄ-ի կողմից հավանության արժանացած նոր փաթեթը ներառում է պատժամիջոցներ՝ կապված քիմիական զենքի կիրառման հետ։ Մենք կշարունակենք ձգտել դրա շուտափույթ իրականացմանը։ Մենք նաեւ կձգտենք ձեռք բերել նոր պատժամիջոցների իրավունք, որոնք ուղղված կլինեն կիբեռհարձակումների, մարդու իրավունքների լուրջ խախտումների դեմ, ինչպես նաև կհասնենք Ռուսաստանի դեմ արդեն գործող պատժամիջոցների խստացմանը»,- ասվում է փոխնախարարի՝ երկրի խորհրդարանին ուղղված նամակում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ