News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հարավ-Արեւելյան Ասիայի երկրները սպասում են Մանգհուտ հզոր փոթորկին: Այն կազմավորվել է Խաղաղ օվկիանոսում եւ շարժվում է Չինաստանի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Օդերեւութաբանների տվյալներով՝ քամու արագությունը փոթորկի կենտրոնում հասնում է 290 կմ/ժ-ի, ինչի արդյունքում այն համարվում է տարածաշրջանիի պատմության ամենահզոր փոթորիկներից մեկը:

Մասնագետների գնահատմամբ՝ Մանգհուտ փոթորկից կարող են զգալիորեն տուժել Ֆիլիպինները, Վիետնամը, չինական Գուանդուն նահանգը, Հոնկոնգը եւ Մակաոն: Ընդհանուր առմամբ, այս տարածքներում շուրջ 37 մլն մարդ է ապրում:

Տարերքը սեպտեմբերի 15-ին առաջինը կհարվածի Ֆիլիպիններին: Իշխանությունները բնակչությանն անվտանգ շրջաններ են տարհանում, ավիաչվերթները չեղարկվել են, օդանավակայանները՝ փակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ