News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներն ուզում են, որ կողմերն իսկապես զբաղվեն հակամարտության կարգավորմամբ, առաջին հերթին պետք է կարողանան կարգի հրավիրել Ադրբեջանին: Այս մասին Փարիզում Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե ոչ, եթե Ադրբեջանը մտածում է, որ Հայաստանին սպառնալիքներով կարող է հարցի լուծման մղել, սխալվում է: Ադրբեջանն էլ լավ չի արձանագրել, որ ՀՀ-ն հիմա ուրիշ է, մի Հայաստան է, որի շուրջ համախմբված է ողջ հայությունը՝ իր նոր ներուժով, եւ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունը չի լինելու Հայաստանի եւ Արցախի դեմ, այլ  լինելու է ընդդեմ հայությանը եւ լինելու է հակահարված համախմբված եւ «դուխով» հայ ժողովրդից»,- ասել է վարչապետը: 

Անդրադառնալով Արցախի հարցով երկրների ղեկավարների նոր հանդիպումների հնարավորության մասին հարցին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ արդեն կայացել է, իսկ երկրների ղեկավարների հանդիպման մասին դեռեւս որեւէ պայմանավորվածություն չկա:

Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի պատկերացումների մասին հետաքրքրվել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Նա մտածում էր՝ արդյո՞ք կա հնարավորություն լրջորեն քննարկել Ղարաբաղյան հարցի կարգավորումը, մենք այս կապակցությամբ մտքեր փոխանակեցինք, ես ասացի, որ, իմ կարծիքով, Ադրբեջանի ղեկավարությունն այդքան էլ անկեղծ չէ արցախյան հարցի կարգավորման մասին խոսելիս: Հակամարտության կարգավորում հնարավոր է տարածաշրջանում կարգավորման մթնոլորտում, բայց լսում ենք հոխորտանքներ, եւ կարգավորման մասին հարցը նման պայմաններում իրատեսական չէ»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել են նաեւ երկկողմ հարաբերությունների հարցեր: «Այսօրվա հանդիպման ամենակարեւոր արդյունքը կարող ենք համարել այն, որ առաջիկայում Հայաստանն ավելի լուրջ եւ ավելի մեծ դերակատարում պետք է ունենա, եւ մենք պետք է օգտվենք այդ իրավիճակից, որ թավշյա հեղափոխությունից Հայաստանի հեղինակությունն աճել է, եւ կարող ենք ավելի ակտիվ դերակատարություն ունենալ միջազգային կյանքում»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ