News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների:

Արցախի կառավարությունից NEWS.am_ին հայտնում ե, Պետական նախարարը ողջունել է բարերարների հերթական այցը հայրենիք եւ նշել, որ Արցախի իշխանությունները մշտապես բարձր են գնահատել հիմնադրամի գործունեությունը եւ վերջինիս հետ ունեցած համագործակցության մակարդակը:

Նրա խոսքով՝ երկու տարի առաջ համահայկական միջոցներով շահագործման հանձնված Վարդենիս-Մարտակերտ մայրուղին տնտեսական առումով լուրջ արդյունքներ է ապահովում՝ մասնավորապես խթանելով զբոսաշրջության եւ ապրանքաշրջանառության աճին:

«Բացի բազմաթիվ իրականացված ծրագրերից, Հիմնադրամի միջոցով մեր շատ հայրենակիցներ առիթ են ունեցել հայրենիքի հետ ավելի ամուր կապեր հաստատելու: Այս իմաստով, այն իսկապես, յուրօրինակ կամուրջ է դարձել Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում, եւ, համոզված ենք, որ տարիների ընթացքում համատեղ աշխատանքով ձեռք բերված փորձն ու վստահությունը նոր որակ կստանան մեր ապագա հարաբերություններում»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:

Հանդիպման վերջում Գ. Մարտիրոսյանը պատասխանել է նաեւ Հիմնադրամի շահառուների հարցերին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ուզում են, որ ռուսական բազաները այստեղից հանվեն, եւ հետո բացվի «միջին միջանցք» կոչվածը. քաղաքագետ
Արեւմուտքը մեզ գումար չի տվել, միայն խոստացել է, իսկ խոստումը դեռ ոչինչ չի...
Ամենաշատ