News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մաքրեյվենը, որը ղեկավարում էր «ծովային կատվիկների» (SEAL)  հատուկ գործողությունները, հեռացել է  ԱՄՆ պաշտպանության նախարարության Տեխնոլոգիաների խորհրդից, հաղորդում է ՌԲԿ-ն` վկայակոչելով Business Insider- ին: Այս որոշմանը նախորդել  էր ծովակալի եւ ԱՄՆ նախագահի հրապարակային վեճը:

Մաքրեյվենը հոդված էր գրել Washington Post-ի համար, որտեղ կտրուկ քննադատել էր Վաշինգտոնի ներկայիս վարչակազմի քաղաքականությունը: Մասնավորապես, նա դժգոհություն էր հայտնել այն փաստից, որ Թրամփը սպառնում էր նախկին ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանին զրկել գաղտնի տեղեկատվության հասանելիությունից:

Ծովակալը հայտարարել էր, որ Սպիտակ տան ներկայիս ղեկավարը նվաստացնում է ԱՄՆ-ին միջազգային ասպարեզում եւ նպաստում է ազգի բաժանմանը:

Նշվում է, որ Պենտագոնին առընթեր խորհրդից Մաքրեյվենը հեռացել է հրապարակումից չորս օր հետո: Ընդ որում չկան տվյալներ, թե արդյոք  նա զրկված է եղել գաղտնի տվյալներ ստանալու իրավունքից:

2011 թվականին ծովակալին հանձնարարվել էր գործողություններ կազմակերպել Պակիստանում «Ալ Քաիդա» կազմակերպության ստեղծող Ուսամա բեն Լադենի չեզոքացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ