News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Դաշինքը մտադիր չէ նահանջել Ռուսաստանի ճնշման պատճառով: Այս մասին Ստոլտենբերգը հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից հետո, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Մեզ համար հակասական չէ ՌԴ-ի նկատմամբ մեր ավելի կոշտ, վճռական մոտեցումները եւ միեւնույն ժամանակ երկխոսություն որոնելու մտադրությունը»,-«Ժառանգություն» հետազոտական կենտրոնում ասել է նա:

Ստոլենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն շահագրգռված չէ առճակատման մեջ՝ նշելով, որ Մոսկվան «պատրաստ է ռազմական ուժ կիրառել հարեւանների դեմ»:

«Մենք տեսել ենք, թե ինչպես են նրանք օգտագործում մեդիան եւ եւ սոցիալական մեդիան, ապատեղեկատվությունը՝ փորձելով ազդել եվրոպական տարբեր երկրներում քաղաքական գործընթացների վրա»:

Ստոլտենբերգը նաեւ վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Վրաստանի եւ Ուկրաինայի ջանքերին դաշինքին միանալու հարցում. «Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Ամենաշատ