ԱՄՆ-ն դժգոհ է Ռուսաստանը փոփոխություններ է մտցրել, որոնք կարող են թուլացնել ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը, գրում է Deutsche Welle-ն:
Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը նվիրված կլինի Հյուսիսային Կորեային:
ԱՄՆ-ն դժգոհ է նրանից, որ Մոսկվային հաջողվել է 1718 Կոմիտեի փորձագետների խմբին համոզել փոփոխություններ մտցնել Փհենյանի դեմ պատժամիջոցների մասին միջնաժամեկտ զեկույցում, որոնք կարող են թուլացնել ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը:
«Մենք հիասթափված ենք, որ խումբը զիջել է ռուսական ճնշմանը եւ փոփոխություններ է մտցրել նրանում, ինչը պետք է անկախ զեոկույց լինի: Սա վտանգավոր նախադեպ է», - ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին:
Վաշինգթոնը պնդում է զեկույցի առաջին տարբերակի հրապարակման մասին:
Ավելի վաղ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Իգոր Մորգուլովը հայտարարել էր, որ ՄԱԿ-ը պետք է թուլացնի Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ռեժիմը, հաշվի առնելով Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործընթացի սկիզբը: