News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները ցույց են տալիս նրա քաղաքական ընկալումների ու ըմբռնումների մակարդակը։ Այսօր՝ սեպտեմբերի 15-ին լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է իր հետ «գլուխ դնել»։

«Սա իրենց թաղի, քուչի կռիվ չէ, որտեղ պարտվողները հեռանալիս ասում են՝ դե, դու կփոշմանես հլը, կտենաս՝ ինչ կլինի»,- ասաց Փաշինյանը։

Հարցին, թե արդյոք ի դեմս Ռոբերտ Քոչարյանի նա վտանգ տեսնում է, Փաշինյանը պատասխանեց, թե ինքն արդեն մի քանի անգամ ասել է եւ հիմա էլ վերահաստատում է, որ վտանգ չի տեսնում։

«Ինձ «Коммерсантъ» թերթից հարց էին տվել ու ասում էին՝ Դուք դա անում եք քաղաքական գործոնը չեզոքացնելու համար, իսկ ես այն ժամանակ էլ ասեցի ու հիմա էլ ասում եմ, որ Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի։ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան ու նրա շրջապատ․ մենք գործ ունեք քաղաքական դիակների հետ, սակայն քաղաքական դիակ լինելը ոչ մեկին չի ազատում օրենքի առաջ ունեցած պարտավորություններից»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ