News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

IDeA հիմնադրամը նախաձեռնել է World Cleanup Day Armenia զանգվածային ակցիա: Հայաստանն առաջին անգամ  միացել է World Cleanup Day միջազգային շարժմանը, որը միավորում է աշխարհի 150 երկրներին: Սեպտեմբերի 15-ին ամբողջ երկրում շուրջ 10 հազար կամավորներ միացան հանուն մեկ նպատակի` մաքրել իրենց հայրենի երկրի տարածքը աղբից:

NEWS.am-ի հետ զրույցում IDeA հիմնադրամի նախագծի մենեջեր Դիանա Բադեյանը հայտնեց, որ ակցիային միացել են ավելի քան 200 գործընկերներ. տարբեր հիմնադրամներ, պետական հաստատություններ եւ այլն:

Գործընկերների թվում են ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, WWF, ATP (Armenia Tree Project):

Ընդհանուր առմամբ կամավորները «ծածկել են» հանրապետությունում  ավելի քան 300 գոտի, այդ թվում՝ այգիները, փողոցները, բակերը, մշակույթի եւ ճարտարապետության հուշարձաններին հարակից տարածքները: Բացի դրանից, Սեւանա լճի մաքրման աշխատանքներին իրենց ներդրումն են ունեցել նաեւ սուզորդները:

Բադեյանի խոսքով, նախագծին կարելի է հետեւել #cleanuparmenia հեշթեգով: Բայցի այդ սոցցանցերում սկսվել է գրազ-մարտահրավեր #գրազ #ibetican (i bet i can - գրազ գամ, որ կարող եմ) ինչի շրջանակում մարդիկ գրազ են գալիս, որ կկարողանան ազատվել սովորույթներից, որոնք բացասաբար են ազդում շրջակա միջավայրի վրա:

Օրինակ կարելի է գրազ գալ պլաստիկ շշերի եւ մեկանգամյա պլաստիկի օգտագործումից հրաժարվելու մասին, ջրի խնայողության կամ էլեկտրաէներգիայի սպառման կրճատման մասին: Պարտվողը մեկ դոլար է նվիրաբերում Հայաստանի էկո միջավայրի զարգացման համար:

World Cleanup Day Armenia շրջանակներում հավաքված պլաստիկ շշերը վերամշակման համար կհանձնվեն Cleanland գործարանին: Պլաստիկի վերամշակման արդյունքում կարելի է շինանյութեր եւ նույնիսկ հագուստ պատրաստել (20 փոքր շշից ստացվում է մեկ վերնաշապիկ):

«Այսօր նախագծի գագաթնակետը չէ, այլ հակառակը` դրա մեկնարկը: Այսօր մենք տեսանք, որ այս նախաձեռնությունը շատ կարեւոր է Հայաստանի շատ բնակիչների համար: Մենք հասկացանք, որ մենք մեծ շարժում ենք սկսել, եւ այսօր մեր երկար ճանապարհի միայն առաջին օրն է», - ասաց Բադեյանը` հավելելով, որ World Cleanup Day Armenia-ը դարձել է Հայաստանի ամենամեծ կանաչ շարժումը:

 «Կարեւոր է, որ դա կամավորական շարժում է, եւ մարդիկ դրան մասնակցում են  կամավոր հիմունքներով», - ասաց նախագծի մենեջերը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ