News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
USD
477.78
EUR
534.35
RUB
7.43
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տուրք տալով հասարակության կոնկրետ շահառու խմբերի և անհատների մոտ առկա «արդարության» պահանջը բավարարելուն, ժամանակի ընթացքում կկորցնի իր համակիրների բանակի զգալի մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ապրիլի 23-ին եւ մայիսի 8-ին ամբողջ հայ ժողովրդի մոտ (այս կոնտեքստում թույլ տվեք օգտագործեմ «ժողովուրդ» բառը), ծագեց լույսի եւ հույսի նոր, աննկարագրելի եւ երկար սպասված մի ճառագայթ, որում գերակշռում էր անցյալի մութ եւ մշուշոտ էջը փակելու եւ Հայաստանի պատմության գրքի նոր, լուսավոր գլուխ բացելու բաղձալի ցանկությունը։

Խորապես հավատացած լինելով Հայաստանում կյանքը լավացնելու եւ իրական ժողովրդավարություն հաստատելու Փաշինյանի անկեղծ ցանկությանը, այնուամենայնիվ Փաշինյանին անհրաժեշտ էր որոշել այդ ցանկության իրագործման փիլիսոփայությունը, տրամաբանությունը, ձեւը եւ մեթոդաբանությունը։

Փաշինյանին եւ իր թիմին, ճակատագրի բերումով բաժին էր հասել պատմական աննախադեպ առաքելություն, որի կյանքի կոչման համար առկա էին բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ռեսուրսները՝ հսկայական լեգիտիմության բազա եւ անսահմանափակ սահմանադրական եւ օրենսդրական լիազորություններ։

Անհրաժեշտ էր միայն ընտրել. հավատարիմ մնալ հաղթանակած շարժման հիմքում դրված սիրո եւ հանդուրժողականության արժեքներին եւ սերունդների համերաշխության հաստատման միջոցով կառուցել հիրավի Նոր Հայաստան, կամ գնալ սեփական թիմի եւ հասարակության լայն զանգվածների «արդարության» հաստատման պահանջի բավարարման ճանապարհով։

Առաջին տարբերակը ենթադրում էր Հայաստանում եւ դրանից դուրս գտնվող մտավոր եւ պրակտիկ կարողություններով օժտված ռեսուրսի կոնսոլիդացիա, որի արդյունքում կձեւավորվեր պրոֆեսիոնալ կառավարություն, որը կմշակեր ՀՀ ներքաղաքական եւ սահմանադրական ճգնաժամի հաղթահարման անցումային ծրագիր՝ հասարակությունն ու պետական ինստիտուտները արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստելու համար։

Երկրորդ ճանապարհը Փաշինյանին կտաներ նախկին իշխանությունների օրոք եւ նրանց անմիջական մասնակցությամբ կատարված հանցագործությունների բացահայտման, այդ հանցագործությունների մեջ կասկածվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ անվերջանալի, հակասությունների եւ բախումների, հասարակության ֆրագմենտացիայի ուղղությամբ։

Իմ խորին համոզմամբ, հասարակության, կոնկրետ շահառու խմբերի եւ անհատների մոտ առկա «արդարության» պահանջը բավարարման ենթակա չէ, քանի որ այս պահանջը, բացի օբյեկտիվ դրսեւորումներից, ունի չափազանց սուբյեկտիվ բնույթ։

Տուրք տալով այս սուբյեկտիվ պահանջմունքներին Փաշինյանը ժամանակի ընթացքում կկորցնի իր համակիրների բանակի զգալի մասին, քանի որ բավարարել բոլորին ուղղակի հնարավոր չէ։

Դրա վառ օրինակը ձերբակալված անձանց ազատ արձակումն է եւ նրանցից առգրավված գումարների վերադարձը։

Առաջիկայում հնարավոր է կարճվեն նաեւ հարուցված քրեական գործերը՝ հիասթափության եւ հուսահատության հերթական ալիք բարձրացնելով հասարակության մոտ:

Գործընթացը մոտենում է կարմիր գծին եւ եթե Փաշինյանը չշրջի այս պտտվող անիվի ուղղությունը, ապա այդ անիվի ընթացքն այլեւս անհնար կլինի կառավարել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Իշխանությունը փորձում է մարդկանց մեջ արթնացնել Սերժ Սարգսյանի ուրվականը. Արմեն Աշոտյան
Հարգելի Նիկոլ Փաշինյան, երբ դու դարձել ես վարչապետ, Սերժ Սարգսյանն արդեն հեռացված էր…
Չի բացառվում, որ ԱՄՆ-ն Իրանի հարցով ոճնշում գործադրի Հայաստանի վրա. Ռուբեն Սաֆրաստյան
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա, նրա կարծիքով, Վաշինգթոնը հազիվ թե այդ ուղղությամբ նոր ջանքեր գործադրի...