News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները պետության կողմից ճնշման են ենթարկվում՝ գրում է AFP-ն։

Չինաստանի կաթոլիկներն աղոթելու տեղ չունեն, քանի որ կոմունիստսկսն կառավարությունը ակտիվացնում է «հակակրոնական» գործունեությունը, եւ ոչնչացնում է բոլոր հին շրջանները, որպեսզի տարածքներ ազատվեն քաղաքների զարգացման համար։

«Մեզ ահավոր ապագա է սպասվում։ Մենք խոնարհվելու տեղ չունենք, չգիտեմ՝ ինչ ենք անելու»,- ասել է չինացի մի հոգեւորական։

Իշխանությունների քաղաքականության հետեւանքով Չինաստանի մոտ 12 միլիոն կաթոլիկների մեծ մասը ստիպված է թաքցնել իր կրոնական հայացքները՝ աղոթելով ընդհատակյա եկեղեցիներում։

Բազմաթիվ կաթոլիկ կառույցներ ոչնչացման վտանգի տակ են։

Որոշ քաղաքներում աննախադեպ միջոցներ են կիրառվում՝ կրոնական նոր կանոնների հետ կապված։

Եկեղեցիների խաչերը հանվում են, իսկ դրանց կից մանկապարտեզները՝ փակվում։

Նոր կանոններով՝ եկեղեցիների վրա պետք է լինեն ազգային դրոշներ, իսկ հասարակական վայրերում չկախվեն սրբապատկերներ։

Վերջին ամիսներին անչափահասներին եւ ուսանողներին արգելվում է եկեղեցի գնալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ