News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մենք սա չենք համարում մեր քաղաքական ուժի համար ճնշում կամ քաղաքական հետապնդում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Պետրոս Ղազարյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ ԲՀԿ ցուցակի 7-րդ համարին բողոքում կանգնեցնելու եւ գետնին փռելու  փաստին:

«Չեմ կարծում, որ սա որեւէ կապ ունի Երեւանի ավագանու ընտրությունների հետ: Եթե նայեք, սա մեզ նույնիսկ օգուտ է, որովհետեւ այսօր բոլորդ եկել եք, դուք ճանաչեցիք մեր ցուցակի 7-րդ համարին:

Բայց գալիս ենք ավելի վատ եզրակացության, քան եթե այդպես լիներ: Ասում են՝ մարդը երթեւեկել է շարասյունով: Չկա վարչական օրենսգրքում որեւէ արգելք, որը կսահմանի, որ ավտոշարասյունով երթեւեկելը արգելված է: Այսինքն իրավական առումով «շարասյուն» հասկացություն, որը կարող է բերել իրավական հետեւանքների, գոյություն չունի: Երեկ Օսիպյանին հարցնում են՝ ինչ է նշանակում շարասյուն, ասում է՝ հին ոստիկանները դա գիտեն:

Հին ոստիկանները պետք է նաեւ իմանան, որ իրենք շարժվում են քրեական եւ վարչական օրենսգրքով, այլ ոչ սեփական պատկերացումներով: Եթե Օսիպյանի տրամաբանությամբ գնանք, վաղը թաղումների ու հարսանիքների մասնկիցներն էլ են փռվելու ասֆալտներին»,-հայտարարեց Պետրոս Ղազարյանը՝ հավելելով, որ փաստորեն՝ որեւէ իրավախախտում, օրենքի խախտում, նույնիսկ զանցանք չի եղել, բայց մարդկանց պառկացրել են գետնին, ավտոմատներով, դիմակներով, եւ ամենավատը, նկարել ու տարածել են, ըստ էության մարդիկ ներկայացնելով որպես հանցագործ:

Նա ընդգծեց, որ իրենք ցանկանում են դիմել դատախազությանը եւ գլխավոր դատախազին, որպես ոստիկանությանը վերահսկող պետական գործառույթ ունեցող մարմնի, որ ստուգեն, թե արդյոք ոստիկանության այդ գործողություններն իրավաչափ են. «Երկրորդ, մենք ցանկանում ենք դիմել ՀՀ-ում գործող իրավապաշտպան կազմակերպություններին, եւ ՄԻՊ-ին, որ նրանք գնահատական տան ոստիկանության նման գործունեությանը»,-ասաց նա:

«Չի կարելի իշխանության մեսիջները սխալ հասկանալով փորձել առանց հասկանալու ստվերել ընտրությունները: Շատ կարեւոր է նաեւ հասկանալ, թե ինչ է նշանակում թիկնազոր: Հայաստանում ամենամեծ թիկնազորային ծառայությունը մատուցում է ՀՀ ոստիկանությունը: Իրենք մատուցում են թիկնազորային ծառայությունը, մեծ գումարներ են աշխատում այդ միջոցով, եւ հիմա թիկնազոր են բռնում: Եթե մարդը օրինական թիկնազոր ունի, լավ է արել երթեւեկել է: Այստեղ օրենքի հետ խնդիր կարող է լինել միայն, եթե այդ թիկնազորը լիցենզիա չի ունեցել: Բայց դա չեն էլ ստուգել, որովհետեւ տեսել են, որ թիկնազոր չի, թողել են:

Եթե թիկնազորը էդքան վատ բան է, հարգելի Օսիպյան, հարգիր ինքդ քեզ եւ թիկնազորային գործունեությունը մի ծավալի»,-ասաց ԲՀԿ թեկնածուն:

Հիշեցնենք, որ օրերս Դավիթաշենում կայացած հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր ոստիկանապետին ու ԱԱԾ պետին, որ ռեյդեր իրականացնեն, եւ օլիգարխների ու պաշտոնյաների թիկնազորներին «փռեն ասֆալտին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ