News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մարդկային զարգացման շատ բարձր մակարդակ ունեցող 189 երկրների՝ ՄԱԿ-ի կազմած ցուցակում Հայաստանը հայտնվել է 83-րդ տեղում

Այդ մասին են վկայում միջազգային կազմակերպության կողմից հրատարակված «Մարդկային զարգացման ինդեքսներն ու ինդիկատորները» զեկույցի տվյալները՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նշված ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնում են Նորվեգիան, Շվեյցարիան, Ավստրալիան։

Ցուցակի 189 երկրներն ընտրվել են 4 չափանիշներով՝ կյանքի տեւողությունը, ուսման նախատեսվող եւ միջին տեւողությունը, բնակչության մեկ շնչին ընկնող համախառն ազգային արտադրանքը։

Առաջին տասնյակի մեջ են նաեւ Իռլանդիան, Գերմանիան, Իսլանդիան, Հոնկոնգը, Շվեդիան, Սինգապուրը, Նիդեռլանդները։ Վերջին տեղերում են՝ Նիգերը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Սուդանը, Չադը, Բուրունդին։

Ռուսաստանը ցուցակի 49-րդ տեղում է, Բելառուսը՝ 53-րդ, Թութքիան՝ 64-րդ, Վրաստանը՝ 70-րդ, Ադրբեջան՝ը 80-րդ, Ուկրաինան՝ 88-րդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ