News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ցավոք սրտի կան ուժեր, որոնք անգամ այսօր փորձելու են կեղծել ավագանու ընտրությունները։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Նոր Նորքում նախընտրական քարոզարշավի հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։

«Ցավոք սրտի կան ուժեր, որոնք անգամ այսօր փորձելու են կեղծել մեր ընտրությունները, բայց մենք իրենց ասում ենք՝  չի ստացվելու, չեք կարող, որովհետեւ այս հաղթանակը, որը մենք ունենք, ժողովրդինն է, եւ մենք այս հաղթանակը ոչ ոքի չենք տալու եւ փաստացի սեպտեմբերի 23-ն այն օրն է, երբ մենք բոլորս գնալու ենք ընտրատեղամասեր եւ արձանագրենք հայ ժողովրդի հաղթանակը»,- ասաց նա։

Նա նշեց, որ որպես հեղափոխության տրամաբանական շարունակություն կազմվել է «Իմ քայլը» դաշինքը եւ «Իմ քայլը» դաշինքը Երեւանի ավագանու ընտրություններին  մասնակցելու է հեղափոխությանը մասնակցած ավագանու  պրոֆեսիոնալ ավագանու անդամներով։

Նշենք, որ այսօր Նոր Նորքում հրավիրված հանրահավաքին մասնակցելու է  նաեւ ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ