News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանցիսկոս Պապը մաֆիայի անդամներին կոչ է արել դադարեցնել աստվածապղծությունը, ընդունել սերը եւ ծառայությունը՝ հայտնում է Reuters-ը։

Այս մասին Պապը խոսել է սիցիլիական մաֆիայի կողմից սպանված հոգեւորական Ջուզեպպե «Պինո» Պուգլիսիի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու արարողության ժամանակ։

Պապը հայտարարել է․ «Հնարավոր չէ հավատալ Աստծուն եւ լինել մաֆիոզի»։

«Ես մաֆիայի անդամներին ասում եմ ՝ փոխվեք, եղբայրներ եւ քույրեր։ Բավական է մտածեք ձեր եւ ձեր փողերի մասին։ Դարձեք դեպի իսկական աստվածը՝ Հիսուս Քրիստոսը, թանկագին քույրեր եւ եղբայրներ», - ասել է պոնտիֆիկը։

Գործակալությունը հիշեցնում է՝ Պուգլիսին հայտնի էր նրանով, որ աշխատում էր երիտասարդների հետ եւ կոչ էր անում, որ նրանք իրենց ճակատագիրը չկապեն նարկոտիկների եւ մաֆիայի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ